ՀՀ անվտանգային ապագան Մոսկվա-Թեհրան զույգն է. Շարմազանով
Հայաստանի անվտանգային ապագան ՌԴ-ի եւ Իրանի հետ սերտ դաշինքն է։ Նման կարծիք ունի ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Թե ԵԱՏՄ, իսկ հետո ԱՊՀ անդամ պետությունների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, թե Իրանի ամենաբարձրաստիճան դիվանագետի այցը Հայաստան ցույց տվեցին, որ Հարավային Կովկասում առաջատար են դառնում ռեգիոնալ ուժերը։
Արևմուտքը չի ուզում, բայց ստիպված է լինելու հաշվի նստել այս իրողության հետ։ Փաշինյանի անվտանգային հաշվարկը հույս կապել Արևմուտքի հետ, հերթական անգամ տապալվեց։
Արևմտյան ֆորմատը Պրահայում հանձնեց ու ձևակերպեց Արցախի հանձնումն Ադրբեջանին, բայց փոխարենը, նույնիսկ անվտանգային պրիմիտիվ երաշխիքներ չտվեց ՀՀ-ին։
Այսպիսով, խաղն իրենց ձեռքն են վերցնում ռեգիոնալ խաղացողները՝ ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան։
Առաջին երկուսը մեր բնական դաշնակիցներն են, իսկ վերջինը՝ սպառնալիքը։
Հետևաբար՝ պետք է հասկանալ, որ ՀՀ անվտանգային ապագան Մոսկվա-Թեհրան զույգն է»,- գրել է Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը փորձում է Մոսկվայի հետ դաշինքը փոխարինել ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ լոկ մշուշոտ խոստումների հետ. Լավրով
- ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել Հայաստանում. Լավրով
- Տարածաշրջանի հաղորդակցության ուղիների հարցում Հայաստանի և Իրանի քաղաքականությունները լիովին համահունչ են.Միրզոյան
- Իրանի ԱԳՆ. Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի
- Ընթանում է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
- Իրանի ԱԳ նախարարն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան