Ահազանգ. Զոմբիի վիրուսը եղջերուներից կարող է անցնել մարդկանց
ԱՄՆ գիտնականներն ահազանգել են՝ զոմբիի վիրուսը կարող է վայր կենդանիներից անցնել մարդուն։ Այս մասին գրում է Daily Mail-ն ու մանրամասնել, որ օրեր առաջ ԱՄՆ Ելոուսթոունի ազգային պարկում մի եղջերու է սատկել «զոմբիի վիրուսի» պատճառով։
Այն ուղեղի հյուծող խրոնիկ հիվանդություն է, որի հետևանքով կենդանիները դառնում են շփոթված, ունենում են նյարդաբանական խնդիրներ, ջրազրկվում են, կորցնում են քաշը և այլն։ Անկած եղջերուի դիակի փորձաքննության արդյունքում հաստատվել է օրգանիզմում վիրուսի առկայությունը։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների՝ վերջին տարիներին վիրուսը տարածվել է ԱՄՆ ավելի քան 31 նահանգներում, Կանադայի երկու նահանգներում և նույնիսկ Հարավային Կորեայում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան