Եթե հաշտության համար անհրաժեշտ լինի, որ կուսակցությունները վերանան, ուրեմը պետք է վերանան. Գագիկ Ծառուկյան
«Չի կարող զարգացում լինել, երբ որ եղավ հաշտություն, համերաշխություն, միասնականություն, արդեն հաջողությունն ինքնստինքյան բոլորի համար էլ նկատելի կլինի»,-«Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով. «Այսօր մեր կյանքը բաց վերք է, պետք է լինի հաշտություն, համերաշխություն, էս ծանր պայմաններում իրար կողքի կանգնած, ուս-ուսի տված պետք է լինենք, որ կարողանանք հասնել հաջողության»։
Հարցազրույցի անոնսում մեջբերված են Գագիկ Ծառուկյանի խոսքի մի քանի դրվագներ.
«-Եթե հաշտության, համերաշխության համար անհրաժեշտ լինի, որ կուսակցությունները վերանան, ուրեմը պետք է վերանան, որովհետև մենք պետություն ենք կորցնում։Մենք հարգանք վայելով ազգ ենք եղել, բայց այն այսօր չկա։
-Այսպես շարունակվելու դեպքում, մենք էլ կարող ենք դառնալ փախստական։
-Հինը չի կարող կրկնվել, դժվար չէ, պետք է նոր մոտեցում։
-Հարցեր ուե՞նք Ռուսաստանին, այո՝ ունենք, սպասում ենք պատասխաններին, բայց, այնուամենայինիվ, պետք է մտածենք, թե ուզում ենք, որ Ռուսաստանը մեր թշնամի՞ն լինի, թե՞դաշնակիցը։ Մենք պետք է ամրացնենք մեր կապերը դաշնակից երկրների հետ, ոչ թե ողջ աշխարհին թշնամի դառնանք։
-Այսօր մենք պետք է հին ու նորի կռիվը մի կողմ դնենք, այսօր մեր երկրին պետք է ապագա»։
Անդրադառնալով կառավարման համակարգին՝ Գագիկ ծառուկյանը հայտարարեց, թե որևէ ոլորտի ղեկավարումը անփորձ մարդու նշանակելու դեպքում այն չի աշխատի։
«Մարդը հզորև է իր հայրենիքում, իր օդ ու ջրով և իր ավանդույթներով»,-եզրափակեց Ծառուկյանը
Հարակից հրապարակումներ`
- Հիմա մի դժվար, անցումային փուլում ենք, որը պետք է արժանապատիվ անցնենք․ Գագիկ Ծառուկյան
- «Հրապարակ». «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործը բաղկացած է 45 հազար էջից
- Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ