
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 21320-ի
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 21320-ի, վիրավորների թիվը հասել է 55603-ի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ,այս մասին հայտնում է al-Rai-ն՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցչի հայտարարությունը։
«Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 21320-ի, վիրավորվել՝ 55603-ը»,- ասվում է պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։
Միայն վերջին 24 ժամվա ընթացքում, ըստ առողջապահության նախարարության, անկլավի քաղաքացիների տներին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 210, վիրավորվել՝ 360 մարդ։