Գերմանիայի կառավարությունը հավատում է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային
Գերմանիան կարծում է, որ չնայած ամերիկյան կառույցում առկա քաղաքական տարաձայնություններին, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Վոլֆգանգ Բյուխները։
«ԱՄՆ կառավարությունը հրապարակել է 250 միլիոն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ: Մենք դա ի գիտություն ենք ընդունել և ողջունում ենք ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային: Մենք հավատում ենք, որ հետագայում ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային, ինչի մասին հայտարարել է Բայդենը»,- ասել է Բյուխները՝ նախարարների կաբինետի մամուլի ասուլիսում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան