Բաքուն և Երևանը հեռու չեն խաղաղության պայմանագրի համաձայնեցումից.Էլչին Ամիրբեկով
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել հինգ հիմնական սկզբունքներ, որոնք ընկած են Բաքվի կողմից մշակած խաղաղ համաձայնագրի նախագծի հիմքում։
«Բաքուն և Երևանը ընդկհանուր առմամբ հեռու չեն խաղաղության պայմանագրի համաձայնեցումից»,-այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
«Մեզ անհրաժեշտ է արդյունավետ, արդյունքների վրա հիմնված աշխատանք: Ես գիտեմ, որ առանց որևէ էական արդյունքի երեք տասնամյակ տևած բանակցություններից հետո կա որոշակի հոգնածություն և հիասթափություն՝ երկու կողմից էլ: Ինչքան ենք շարունակելու պարզապես հանդիպումներ անցկացնել առանց որևէ ողջամիտ արդյունքի, մենք կնախընտրեինք ունենալ խաղաղ համաձայնագիր, որը կխոսի ինչ-որ երկկողմանի հանձնաժողովի մասին, որը պետք է ստեղծվի մեր միջև բոլոր այս թյուրըմբռնումները կամ տարաձայնությունները վերացնելու համար»,-ասել է նա։
Ամիրբեկովը նշել է նաև, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը, որն անցնում է Հայաստանով, Բաքվի համար ազգային անվտանգության տեսանկյունից վճռորոշ է, ինչպես նաև՝ Միջին միջանցքի շրջանակներում այլընտրանքային երթուղի տրամադրելու առումով։
«Այլևս ժամանակ չենք կարող կորցնել, Հայաստանը երեք տարի անց չի էլ սկսել 42 կիլոմետրանոց հատվածի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումը: Իհարկե, մենք չենք կարող ստիպել Հայաստանին կատարել այն, ինչ պարտավորվել են, և անիմաստ է ենթադրել, որ մենք ներխուժելու ենք այս միջանցքը ուժով վերցնելու կամ նման բան պարտադրելու համար: Այդ պատճառով, մենք դիմեցինք Իրանին՝ որպես Բ պլան բևա միջով ճանապարհային և երկաթուղային կապ ստեղծելու համար», - ավելացրեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր.Նազելի Բաղդասարյան
- Անհիմն են պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի.Էլչին Ամիրբեկով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան