Արձանագրում ենք՝ քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չէ. Փաշինյան
«Եթե քաղաքացին Police.am կայքում գրանցվում և խնդրում իր ծանուցումներն ուղարկել էլեկտրոնային եղանակով, դրա համար վարչական տույժը 5% կ զեղչվի»,- կառավարության նիստում հայտնեց ՆԳՆ նախարա Վահե Ղազարյանը՝ զեկուցելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նա նաև տեղեկացրե, որ նախագծով, եթե վարչական ակտի հասցեատեը՝ որոշումն իրեն հանձնելուց, ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի կեսը, ապա յան համարվում է պատշաճ վճարված և դրան ավելանում է նաև նախորևդ կարգավորման 5%-ը։
Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմից հավելեց. «Ես կարծում եմ, որ մենք տրամաբանությունը մի քիչ պետք է փոխենք՝ թվայնացումը խրախուսելու առումով։ Ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում զեղչը պետք է լինի 30 %, 15 օրվա ընթացքում վճարելու պարագայում՝ ևս 30 %։ Մի արձանագրում՝ մենք պետ է անենք կարգավորում, որ այն հասցեն, որը քաղաքացին Police.am կայքում գրանցել է իր ծանուցումները ստանալու համար, այդ հասցեն համարվում է քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային հասցե, ու պետական բոլոր մարմինների բոլոր ծանուցումները կարող են ուղարկվել այդ հասցեով, այդ պարագայում քաղաքացին կհամարվի պատշաճ ձևով ծանուցված։ Ես կարծում եմ, որ այս փոփոխությունը պետք է անպայման անել»։
Նա հայտարարեց, որ տուգանքների հետ կապված նախկինում կուտակված պարտքեր կան, և նախագծով առաջարկվում է, որ եթե քաղաքացին օրենքի ընդունման պահից իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 70 %-ը վճարում է, պարտքը զրոյանում է, բայց կարծիք հայտնեց, որ պետք է 50 %-ով զեղչը կիրառվի։
Հիշելով իր հայտնի հայտարարությունը, թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»՝ Փաշինյանն ասաց.«Այսպիսով արձանագրում ենք՝ քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չէ, մենք իր խախտումը չենք խրախուսում, բայց եթե շարունակում է խախտում անել, մենք ասում ենք՝ ՀՀ ճանապարհներով մեքենա պետք է չվարես»,- նշեց փաշինյանը՝ նկատի ունենալով բալային համակարգը։
Հարցի քննարկման ավարտին նա առաջարկեց նախագիծը չքվեարկել՝ ենթադրելով, որ կառավարության հաջոդ նիստին ընդունվի։
Հարակից հրապարակումներ`
- Մեր ռազմավարական նպատակը թվային քաղաքացու ստեղծումն է. Նիկոլ Փաշինյան
- Մեր ժողովուրդը ոչ միայն տուգանքի, նաև տուրքի մատերիալի է վերածվել. Խաչատրյան
- Քաղաքացու բնակարանը՝ տուգանքի մատերիալ
- Մինչև հոկտեմբերի 25-ը արցախցիների նկատմամբ կայացրած տուգանքները կբեկանվեն.Արփինե Սարգսյան
- Մեսրոպ Առաքելյան. Ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, հարկի մատերիալ ա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան