Ադրբեջանի ԱԳ նախարարը դրական է գնահատում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ բանակցությունները
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջընթացը։
«2023 թվականի վերջին Հայաստանի հետ խաղաղ գործընթացի շրջանակներում որոշակի դրական արդյունքներ են արձանագրվել։ Դրանք ձեռք են բերվել Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումների շրջանակներում։ Մենք դրական ենք տրամադրված 2024 թվականին։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերն այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով մեր օրինական շահերը և միջազգային իրավունքը»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղոդմամբ, ասել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը 2024 թվականին հայկական կողմի հետ դեմ առ դեմ շփումների հույս ունի. «Սակայն դրան զուգահեռ մենք աշխատում ենք խաղաղության պայմանագրի վրա։ Մասնավորապես, մենք հայկական կողմին ներկայացրել ենք մեր առաջարկների փաթեթը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանենք մի քիչ էլ բանակցեն, Ադրբեջանին էլ բանակ պետք չի լինի. Վարդանյան
- Ադրբեջանը հերթական փաստաթուղթն է ընդունելու Հայաստանի հանդեպ տարածքային պահանջների վերաբերյալ
- Որևէ խաղաղության պայմանագիր չի կարող լինել, եթե Ադրբեջանի ԶՈւ-ն գտնվում է մեր տարածքներում. Արմեն Խաչատրյան
- Հաջիև. Ադրբեջանին ու Հայաստանին հաջողվել է զարմացնել աշխարհին
- Ասադովը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության հասնելու Ադրբեջանի «հաստատ վճռականության մասին»