Թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով պարեկները կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի մեքենան
ՆԳՆ ոստիկանության պարեկները Երևանում կանգնեցրել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝ թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով։ Պարեկները Շահրամանյանին ասել են, որ նա օրենքով ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի։ Այս մասին հայտնել է «Հրապարակ»-ը։
ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար են կանգնեցրել, արձանագրություն չեն կազմվել, միայն զգուշացրել են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան