Տղամարդկություն կունենան խոստովանելու, թե ում զոհաբերության շնորհիվ անցան Հագարի կամուրջը. Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«2023թ. սեպտեմբերի 25-ին Արցախի ազատամարտիկների միության նախագահի աշխատասենյակում նստած զրուցում էինք: Ներկա էին Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Լևոն Մնացականյանը և ձեր խոնարհ ծառան: Խոսում էինք ընթացիկ և հետագա հավանական զարգացումներից: Նախագահներին մտահոգող թիվ մեկ խնդիրը բռնատեղահանվող արցախցիների ճակատագիրն էր, նրանց ապագան...
Այսօր, երբ հետադարձ հայացք եմ ձգում և հիշում այդ հանդիպան ընթացքում տեղի ունեցած զրույցի մանրամաները, նորից ու կրկին համոզվում եմ, որ այդ մարդիկ (իրենց թույլ տված սխալներով հանդերձ) ոչ միայն ունեին պետական մտածողություն, այլև ի հեճուկս չարախոսների, պատրաստ էին անձնականը զոհաբերել հանուն ուրիշների փրկության...
Հ.գ.-Կարծում եմ, որ կգա այն օրը, երբ Արցախում այդ ընթացքում պաշտոնավարած ուժայիններից գոնե մեկը տղամարդկություն կունենա հրապարակային խոստովանելու, թե ինչպես և ում զոհաբերության շնորհիվ հնարավոր եղավ իրեն (իրենց) անարգել անցնել Հագարի կամուրջը...
Հարակից հրապարակումներ`
- Բաքվից հայ գերիների վերադարձի հետ կապված, ենթադրում եմ, կան որոշակի կազմակերպչական հարցեր. Խանդանյան
- Կադրեր Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Իշխանյանի ձերբակալումից ու հարցաքննությունից
- Գերիները ԿԽՄԿ-ի օգնությամբ կապ են հաստատել հարազատների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան