Սերժ Սարգսյան. Փաշինյանը ստում է
«Փաշինյանը ստում է, ինքը պայծառատես չի, որ ենթադրություններ անի ապագայի մասին»,-այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ որևէ փաստաթղթով ԼՂ հարցի լուծում նախատեսված չէր, բայցի այդ 2016-ից հետո կար մի փաստաթուղթ, որ նախատեսում էր ոչ միայն տարածքների հանձնում, այլ պետական կարգի լուծարում։
ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց, որ ունեն բոլոր փաստաթղթերը։
«Թող ցույց տա մի փաստաթուղթ, ասի, այս սրանով փակվել է ԼՂ խնդիրը։ Նորից եմ ասում, ինքը արդյո՞ք պայծառատես է, որ այդպիսի ենթադրություններ է անում։ Գոյություն ունեն փաստաթղթերի նախագծեր, համաձայն որի, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում էր ազատ կամարտահայտությամբ։ Թող ասի, որ այդպիսի բան չի եղել, ու հրապարակի որևէ փաստաթուղթ։ Մենք ինչ ասում ենք, փաստարկում ենք եղած փաստաթղթերով։
Հավաստիացնում եմ ոչ միայն խոսքով, կան բոլոր փաստաթղերը, որ Կազանից հետո որևէ էական բան չի փոխվել բանակցային պրոցեսում, Կազանից հետո, անկախ նրանից թե ինչպիսին են եղել ձևակերպումները, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում էր ազատ կամարտահայտությամբ»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, փոփոխություններ եղել են բանակցվող փաստաթղթում, սակայն դրանք էական բան չէին փոխում։
«Լեռնային Ղարաբաղը հնարավարություն էր ունենում իր ընտրված մարմիններով, նշանակված կառույցներով կառավարել կյանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»,-ասաց ՀՀ նախկին նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան