Տիգրան Մանսուրյան. Մեր զինվորն ուրիշ է
«Հայ զինվորը» կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այցելել է դիրքեր։
«-Ի՜նչ լավ է, որ Նոր տարվա շեմին ենք դիրքեր բարձրանալու, մեր տղաներին տեսնելու,- մտորում է մաեստրոն:-Մեր զինվորները պե՛տք է զգան, իմանան, որ սրտով ու մտքերով իրենց հետ ենք:- Մաեստրոն հիշում է իր նախորդ այցելությունները: Հատկապես սահմանը պահող զինվորն է տպավորվել:
-Մեր զինվորն ուրիշ է: Հայ ժողովրդի մեծ կենսափորձը՝ պատմական, ներկայիս իրողությունները, մեր երիտասարդներին իրենց տարիքից մեծ հասունություն են հաղորդում: Հենց այս հատկությունն է, որ առանձնացնում է նրանց: Իհարկե, տարբեր ընտանիքներից են տղաները, տարբեր բնավորություններ ունեն, մեկ գույնով չես կարող ներկայացնել: Բայց հիմնականը, որ բնորոշ է բոլորին, խոհունությունն է, պարկեշտությունը, որ շատ գեղեցիկ բան է: Զինվորի պարկեշտությունը, հրամանին ենթարկվելու ներքին պատրաստվածությունը հայ զինվորի կարևոր առաքինություններն են»։ ...
Շուտով մոտենում ենք զորամասին, որտեղից կարճատև դադարից հետո ուղևորվելու ենք դիրքեր: Մեզ դիմավորում է զորամասի հրամանատարը՝ գնդապետ Միքայել Ֆարմանյանը: Զորամասի զինծառայողները ինքնագիր են խնդրում մաեստրոյից, իսկ վերջինս սիրով պատասխանում է՝ «Կարելի է նաև լուսանկարվել»: Հետո խնդրում, որ իր հեռախոսով էլ նկարենք:
Թեյի շուրջ մաեստրոն զրույցի է բռնվում հրամանատարի հետ, տեղեկանում զորամասի անցուդարձի, բարեփոխումների, սահմանին տիրող ներկայիս դրության մասին: Գնդապետը սիրով պատասխանում է մաեստրոյի հարցերին՝ վստահեցնելով, որ անում են հնարավորը, որպեսզի զորքերը, զորային պայմանները բերվեն ժամանակակից պահանջներին լիովին բավարարող չափանիշների:
Տաք թեյից ու ջերմ ընդունելությունից հետո զորամասի հրամանատարի ուղեկցությամբ ուղևորվում ենք դիրքեր: Այստեղ մեզ դիմավորում են ստորաբաժանման հրամանատար, փոխգնդապետ Հակոբյանը, դիրքի ավագն ու անձնակազմը՝ հիմնականում ժամկետային զինծառայողներ:...
-Ձեզ բոլորն այստեղ ճանաչում ու սիրում են, մաե՛ստրո: Անհամբեր սպասում էին Ձեզ,- ասում է գնդապետ Ֆարմանյանը:
-Ես էլ շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելով՝ այսպես արտակարգ զուսպ, լուրջ: Գիտեմ, որ հայ զինվորը ճիշտ այսպիսին է, և դուք հաստատում եք դա: Շատ ուրախ եմ ձեզ հետ փոքր-ինչ շփվելու համար: Հպարտ եմ ձեզնով, ինչպես ամեն հայ մարդ: Դուք մեր երկրի միջուկի միջուկն եք»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան