500 հազար անկանխիկ թոշակ ստացող քաղաքացիներից 164-165 հազարն է մասնակցում 10 % հետվճարային համակարգին
«2023 թվականի նոյեմբերի տվյալներով՝ նախորդ տարվա հուլիսից, այսինքն՝ ներդրման պահից մինչև այս պահը, 62 միլիարդ դրամի անկանխիկ առևտուր են իրականացրել կենսաթոշակառուները, ընդ որում՝ ներդրման պահից մինչև օրս 5,2 միլիարդ դրամ վերադարձվել է կենսաթոշակառուներին»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կառավարությունը նախորդ տարվանից կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգ ընդունեց, որից հետո կենսաթոշակից արվող անկանխիկ առևտրից հետվճար էր իրականացվում թոշակառուներին:
Հայտնելով որ ամեն ամսվա հետ տեսնում են, որ անկանխիկ առևտրի ծավալները մեծանում են՝ ՀՀ գործադիրի ղեկավարը ներկայացրեց չզեկուցվող հարցերի թվում ընդունված որոշումը։:
«Այսօրվա որոշման էությունը հետևյալն է, որ նախկինում 5 %-ը վճարում էին բանկերը, 5 %-ը վճարում էր Կառավարությունը, և, ըստ էության, այս համակարգից օգտվում էին այն կենսաթոշակառուները, որոնց սպասարկող բանկերը միացել էին համակարգին»,-ասաց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ հունվարի 1-ից 10 %-ը կվճարվի պետական բյուջեից:
Նրա խոսքով այն հնարավորություն կտա, որ թոշակառուներին բանկից բանկ չգնան։
«Այս պահին հետևյալ արձանագրումն եմ ուզում անել. հունվարի 1-ից ամբողջը վճարելու է պետական բյուջեն, նպաստառուներինը՝ նույնպես, այսինքն՝ բոլոր թոշակառուները և նպաստառուներն անկանխիկ առևտրի դեպքում հետվճար ստանալու են»,- ասաց Փաշինյանը և տեղեկացրեց, որ արդեն իսկ 1000 պոստտերմինալ է տեղադրվել, բայց դրանցով գործարք չի արվել:
Նա նաև հայտարարեց, որ միայն այս տարվա նոյեմբերին 7 միլիարդ դրամի անկանխիկ առևտուր է եղել, բայց, մյուս կողմից, ավելի քան 500 հազար անկանխիկ թոշակ ստացող քաղաքացիներից 164-165 հազարն է մասնակցում գործընթացին։
Հարակից հրապարակումներ`
- Բուժքույրը գողացել է արցախցի 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը և կանխիկացրել փողը
- Թոշակառուները և նպաստառուները 49 միլիարդ դրամի անկանխիկ առևտուր են արել.Նարեկ Մկրտչյան
- Փետրվարի 1-ի դրությամբ, կենսաթոշակառուների վճարների 17.5 %-ն իրականացվում է անկանխիկ. Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան