Ռուս խաղաղապահների մնալն Արցախում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը. Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել է Արցախի Հանրապետությունում ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին։
«Փաստն այն է, որ կա եռակողմ հայտարարություն, որը ստորագրված է ղեկավարության մակարդակով։ Նրանց մնալը Ղարաբաղում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը»,- նշել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարության համաձայն՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան