«Ժողովուրդ». Փաշինյանը դրական է գնահատել սանկտպետերբուրգյան իր այցը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ-ում տարեվերջյան ամփոփիչ հանդիպում է ունեցել վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մոտ երկու ժամ է տևել ու բարիդրացիական մթնոլորտում է անցել:
Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ խոսել են կուսակցական հարցերից, ամփոփել են տարին ու քննարկել են նաև եկող տարվա իրենց անելիքները: Հանդիպման օրակարգի առաջնային հարցերից եղել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ երկար դադարից հետո ՌԴ վերջին այցը, որտեղ նա մի շարք քննարկումների է մասնակցել: Փաշինյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել սանկտպետերբուրգյան իր այցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։