Պետությունը տարեկան 3 մլրդ է հատկացնում քաղաքացուն թղթային եղանակով ծանուցելու համար
«Որևէ մեկը տվյալ ունի՞, թե մենք ծանուցումների համար պետական բյուջեից ինչքան գումար ենք ծախսում»,-կառավարության նիստում ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման դեպքում էլէկտրոնային եղանակով ծանութցումներ ստանալու պարագայում 5% զեղչ նախատեսող նախագծի քննարկման ժամանակ հարցրեց Նիկոլ Փաշինյանը։
Արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանը պատասխանեց. «Երեք միլիարդ դրամ միայն պետական հաստատություններին է տրվում, որոնք «ՀայՓոստ»-ի ծառայություններից օտվում են»։
Նախարարը մասնավորացրեց, որ մեծ մասը՝ 2 մլրդ-ը դատարաններինն են և ՃՈ-ինը, իսկ մնացած 1 մլրդը մյուս գերատեսչություններինը։
Հայտնելով, որ երթևեկության հետ կապված առաջիկայում մի կարևոր նորամուծություն է սպասվում՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց. «Նոր համարանիշները պետք է էլեկտրոնային աճուրդով վաճառվեն։ Ես կարծում եմ, որր և նոր և հին և 0-ներով և առանց 0-ների համարանիշները մենք կարող ենք այդ էլեկտրոնային հարթակում արվեն, բայց այստեղ էականն այն է, որ այդ աճուրդները պետք է իրական լինեն։ Պատշաճ այդ մարդկանց պետք է ծանուցվի, որ եթե դուք բազմաթիվ 0-ներով համարանիշմների սիրահար եք, ապա ուրեմը պետք է այդ էլեկտրոնային հարթակ մտնեք, աճուրդին մասնակցեք։
Հարակից հրապարակումներ`
- Արձանագրում ենք՝ քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չէ. Փաշինյան
- Մեր ռազմավարական նպատակը թվային քաղաքացու ստեղծումն է. Նիկոլ Փաշինյան
- «Փաստ». 15 ամիս ոչ մի անգամ որևէ ծանուցում չեն ստացել
- Հայաստանցիները Pegasus-ով վարակված լինելու վերաբերյալ նոր ծանուցումներ են ստացել
- «Ժողովուրդ». ԲԴԽ-ն ծանուցումներ կուղարկի Հայաստանում գործող բոլոր դատարաններին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան