Եթե բովանդակային հարց կա, տվեք. Ավինյանը՝ Ստեփանակերտի կորստի մասին հարցին ի պատասխան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասուլիսի ժամանակ չպատասխանեց լրագրողի հարցին՝ կորուստ է, թե՞ ձեռքբերում, որ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի այլևս Երևանի քույր քաղաքը չէ։
«Չգիտեմ՝ կորուստների մեջ է մտնում, թե ձեռքբերումների, բայց Ստեփանակերտն այլևս Երևանի քույր քաղաքը չէ։ Դա կորո՞ւստ է, թե՞ ձեռքբերում»,- հարցրեց լրագրողը։
Ավինյանն արձագանքեց. «Ի՞նչ... Ի՞նչ։ Եվ... Եթե բովանդակային հարց կա ժողովուրդ ջան, եկեք բովանդակային հարց տվեք, եթե չկա, եկեք չխոսենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան