Այսօր բարեկենդան է, վաղվանից՝ պահք
Սուրբ Ծննդյան տոնին նախորդում է շաբաթապահքը, որը ունի իր բարեկենդանը:
Դեկտեմբերի 29-ը Սուրբ Ծննդյան պահքի բարեկենդանն է, իսկ արդեն հաջորդ օրվանից՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, պահք է մինչև Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտը, երբ տրվում է Քրիստոսի Ծննդյան լուսավոր ավետիսը.
«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ»:
«Հնում սրբորեն պահել են Սուրբ Ծննդյան պահքը՝ այն չխախտելով Ամանորի գիշերն ու հաջորդ օրերին, սակայն խորհրդային աստվածմերժության տարիներին ամեն ինչ արվեց՝ մարդկանց ուշադրությունը հոգևորից դեպի մարմնավորն ու ժամանակավորը շեղելու համար։ Պահքը հարմար առիթ է՝ աղոթքով, ինքնաքննությամբ և ապաշխարհությամբ պատրաստվելու Սուրբ Ծննդյան հոգենորոգ տոնին»,- նշված է Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցու ֆեյսբուքյան էջում։