Գյումրու ավագանին չի կարողացել հաստատել 2024 թվականի բյուջեն և տարեկան աշխատանքային պլանը
Գյումրու համայնքապետարանից հայտնում են.
«Լուսինե Սանոյանին համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 17 կողմ, 11 դեմ և 4 ձեռնպահ
Սուրեն Ջանոյանին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց 17 կողմ, 11 դեմ և 4 ձեռնպահ
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տեղի ունեցավ Գյումրի համայնքի արտահերթ նիստը։
Նիստի օրակարգ ընդգրկված էին հետևյալ հարցերը․
-Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու
-Համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու
-2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու
-Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի մայիսի 5-ի №56-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու
-Համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու և 2021 թվականի փետրվարի 9-ի N 10-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու
-Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 22-ի N 105-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
-Գյումրի համայնքի համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 282-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու
-Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի տեսակները և դրույքաչափերը սահմանելու
-Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցերը։
Ավագանու օրակարգ ընդգրկված 9 հարցերից չհաստատվեցին 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը և 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին նախագծերը։
2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին Գյումրի համայնքի ավագանին քվեարկեց-«Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11 դեմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-2 ձեռնպահ, «Զարթոնք» խմբակցություն-4 ձեռնպահ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ:
2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցին-«Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11 դեմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-2 ձեռնպահ, «Զարթոնք» խմբակցություն-4 ձեռնպահ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ»: