Տեղի կունենա փոխանակում կամ ֆիզիկապես զուտ տարածական կարգավորումներ. Գնել Սանոսյանը «8 գյուղերի» մասին
«Միջազգային կառույցների մի շարք գործընկերներ, այդ թվում նաև Հայաստանում տարբեր բանկային դոնոր կազմակերպություններ, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ տեղեկացնելով, որ այդ կառույցները ցանկություն ունեն ներգրավվել ենթակառուցվածքների շինարարությանը։
Պատասխանելով Ադրբեջանի կողմից պարբերաբար հորջորջվող 8 գյուղերի վերադարձի խնդրին՝ Գնել Սանոսյանն ասաց . «Կան որոշ տարածքներ, որ Ադրբեջանն է նախանշում դրանց մասին ու կան տարածքներ, որ մենք ենք խոսում, գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ՝ այդ տարածքները նախանշվեն, պետք է դրանց իրավաբանական հիմքերը հանել, որովհետև ուրիշ բան է որևէ տարածքի մասի խոսել, ուրիշ բան է տարածքի իրավաբանական կարգավիճակը, առկա հիմքերը և այլն։ Այնուհետև տեղի կունենա երկու գործընթաց՝ փոխանակում կամ ֆիզիկապես զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ»։
Նրա խոսքով՝ սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան կարող են այդ հարցերի պատասխանները տալ։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշ. «անկլավների» փոխանցումն Ադրբեջանին հղի է աղետալի հետևանքներով Հայաստանի համար
- Կլինի մեզ բացատրեք այդ ի՞նչ 8 անկլավներ են․ Բագրատյան