Լեհաստանի գլխավոր շտաբն Ուկրաինայից իր տարածք հասած հրթիռը համարում է ռուսական
Լեհաստանի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Ուկրաինայից դեպ իր օդային տարածք թռչող օբյեկտը նույնականացրել է որպես ռուսական հրթիռ՝ առանց հավելյալ բացատրություններ տալու։
Ավելի վաղ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել էր, որ ուրբաթ առավոտյան անհայտ օդային օբյեկտ Ուկրաինայից մտել է Լեհաստանի օդային տարածք, այն ուղեկցվել է հակաօդային պաշտպանությամբ, ապա անհետացել ռադարներից։ Ավելի ուշ Լեհաստանի գլխավոր շտաբը առանց ապացույցների հայտարարեց, որ Լեհաստանի օդային տարածքը խախտած հրթիռը ռուսական է։ Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վիսլավ Կուկուլան նշել է, որ «ամեն ինչ ցույց է տալիս» այդ վարկածը, սակայն նա որևէ լրացուցիչ բացատրություն կամ իր խոսքերի ապացույց չի տվել, իսկ ավելի ուշ նշել է, որ դեռևս վերլուծում է չճշտված տվյալներով։
«Տեղեկացնում ենք ձեզ, որ ուրբաթ օրը, ժամը 7.12-ին Ուկրաինայի սահմանից Լեհաստանի օդային տարածքը խախտվել է մի օբյեկտի կողմից, որը լքել է Լեհաստանի տարածքը երեք րոպեից պակաս ժամանակում։ Մենք այն նույնացնում ենք որպես ռուսական թևավոր հրթիռ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանի հետ սահմանին կա 2400 բեռնատար
- ՊԱԿ-ի ղեկավարը հայտնել է, որ Լեհաստանն ահաբեկչություններ է նախապատրաստում Բելառուսում
- Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել
- Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին 2500 մեքենաներից բաղկացած հերթ է գոյացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան