Դեմոյան. «Հայոց պատմության» դասագրքի սխալներն այնքան շատ են, որ առանձին ներդիր է տպագրվելու
«Այս դասագիրքը, այս տեսքով, ՉԻ ԿԱՐՈՂ կիրառվել դպրոցում, որքան էլ որ ԿԳՄՍ-ն կփորձի զարտուղի ճանապարհներով ապահովի դրա հետագա օգտագրծումը»,- գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքին ու դասագրքի հրատարակիչ՝ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանի և դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի այսօրվա ասուլիսին։
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գրառումը սկսենք օրվա ցնցող մեջբերումից, որի հեղինակը պատմության դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն է։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է հետևյալը․ «Ավելի շատ բացասական իրողությունների վրա են կենտրոնանում, բայց դասագիրքն իր դրական կողմերն էլ ունի․․․» տես հղումը՝ առաջին մեկնաբանության մեջ։
Այսօր դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանն իր հերթին հայտարարեց հետևյալը․ «Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում 46 շտկում կարվի, և դրանք ներդիրի տեսքով կներկայացվեն դպրոցներին։ Նշվել է նաև, որ կիրականացվեն բովանդակային նյութերի 15 էական, 13 աննշան, տարեթվերին վերաբերող 13 և ուղղագրական 5 շտկումներ։
Ավելի կարճ, այս պահին այսպիսի մի պատկեր ունենք․ սխալներն այնքան շատ են, որ առանձին ներդիր է տպագրվելու, այսինքն լինելու է դասագիրք՝ սխալների ուղղումով։ Սա բացառիկ երևույթ է համաշխարհային հանրակրթության մեջ։
Բացառիկության պահով այս պահին ինձ հատկապես հուզում է երևույթի մեկ այլ կողմը՝ բարեկրթության բացակայությունը։
Ոչ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ոչ դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Սողոմոնյանը, ոչ էլ դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը թույլ տված ու իրենց կողմից ընդունված աններելի սխալների համար, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ներողություն չեն հայցել աշակերտներից, ուսուցիչներից ու ծնողներից։
Ստացվում է, որ սխալներով, այդ թվում ուղղագրական սխալներով, դասագիրք գրելն ու տպագրելը, հետո էլ դրան ներդիր կցելը, շատ սովորական երևույթ է ու դրա համար չարժի էլ ներողություն խնդրել։
Միմիայն արդարացումներ պարունակող մեկ ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ Վահրամ Սողոմոնյանը մոռացավ հիշատակել, որ վերջերս ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդունել է մեկ անձի կողմից դասագիրք հեղինակելու որոշման սխալ լինելը և որ հետագայում ձեռնպահ են մնալու այդպիսի քայլերից։ ՍԽԱԼՆ ընդունել է, բայց այդ սխալի բերած հետևանքների համար դեռևս ներողություն չի խնդրել։
Այս դասագիրքը, այս տեսքով, ՉԻ ԿԱՐՈՂ կիրառվել դպրոցում, որքան էլ որ ԿԳՄՍ-ն կփորձի զարտուղի ճանապարհներով ապահովի դրա հետագա օգտագրծումը»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու Վասակ Սյունին, Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում ներկայացված չեն իբրև դավաճաններ
- Բովանդակության պահով ոչ մի հեղափոխություն չենք արել. «Հայոց պատմություն» 7–րդ դասարանի դասագրքի հեղինակ
- Առկա է վարչական լուրջ դիմադրություն «Հայոց պատմություն» դասագրքի տեսական և մեթոդաբանական խնդիրների բարձրաձայնմանը
- Հայկ Դեմոյան. Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում
- Էմոցիաներն այստեղ երբեմն խանգարում են. Նախարարը՝ «Հայոց պատմության» դասագրքի շուրջ հնչած դիտարկումների մասին
- Մայր Աթոռ. Դադարեցնել «Հայոց պատմություն» դասագրքի կիրառությունը և ձեռնամուխ լինել նոր դասագրքի պատրաստման աշխատանքների
- Նոր ահազանգ. դասագրքերն ամուսինները գրում են, կանայք՝ խմբագրում
- Վերջին 20 տարում այդպիսի բան չէր եղել, որ մասնագետը չդիմեր դասագիրք գրելու մրցույթին. Սերոբ Խաչատրյան
- Գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը
- Նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել դպրոցում. ԳԱԱ Միջին դարերի պատմության բաժինը՝ «Հայոց պատմություն» դասագրքի մասին
- Պատմաբանները 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակի ու նախարարի ներկայությամբ մատնանշել են գրքում առկա անճշտությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան