Ղազախստանը «Թալիբան»-ին հանել է հանրապետությունում արգելված կազմակերպությունների ցանկից
Ղազախստանի իշխանությունները որոշել են «Թալիբան» շարժումը (Ռուսաստանի Դաշնությունում արգելված) հանել երկրում արգելված կազմակերպությունների ցանկից։ Այս մասին Kazinform գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։
«Ղազախստանը պարբերաբար վերանայում է Ղազախստանի Հանրապետությունում արգելված ահաբեկչական կազմակերպությունների ազգային ցուցակը՝ այն թարմացնելու նպատակով: Այս գործընթացի շրջանակներում, ՄԱԿ-ի պրակտիկայի համաձայն, որոշում է կայացվել ցանկից հանել «Թալիբան» շարժումը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք պարտադիր կատարման է, Թալիբան շարժումը ներառված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների ցուցակներում»,- պարզաբանել է Սմադիարովը։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է նաև, թե ինչպես կզարգանան դիվանագիտական շփումները Ղազախստանի և թալիբների միջև։
«Ինչ վերաբերում է քաղաքական շփումներին, ես կցանկանայի ընդգծել, որ Ղազախստանը կշարունակի խստորեն պահպանել Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված որոշումներն ու բանաձևերը», -նշել է նա։
Օգոստոսի 3-ից 5-ը Աստանայում տեղի է ունեցել Աֆղանստանի հետ համատեղ բիզնես ֆորում։ Աֆղանական կողմից մասնակցել են ավելի քան 150 ձեռնարկատերեր տնտեսության տարբեր ոլորտներից, այդ թվում՝ բանկերից։ Միջոցառման արդյունքում Ղազախստանի և Աֆղանստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները 190,8 մլն դոլարի պայմանագրեր են կնքել։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում Նազարբաևի եղբորորդու գործով բյուջե են վերադարձվել 120 միլիոն դոլարի միջոցներ
- Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի հաղթող