Հունվարի 1-ից դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովման մասին ՊԵԿ-ն իրազեկում է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2023թ․ նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2060-Ն որոշումը, որի համաձայն՝ 2024 թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում կկիրառվի Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճարման ապահովման ձևը՝ դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովումը։
«Այս պարագայում Եվրասիական տնտեսական միության ֆիզիկական անձինք երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծելու համար պարտավորված կլինեն մաքսային մարմիններին ներկայացնել ապահովում՝ վճարելով այդ գումարը մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին (900008000755), որը նրանց կվերադարձվի տվյալ ավտոմեքենան վերաարտահանելիս` գրավոր դիմումի հիման վրա:
Դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ https://e-request.am/hy համակարգով, ինչպես նաև՝ դիմումը կարող է ներկայացվել մաքսային մարմիններին թղթային եղանակով` առձեռն, փոստային կամ սուրհանդակային ծառայության միջոցով։
Դիմումի օրինակելի ձևը կցվում է»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին