Ռուսաստանում վեց ամսով չեղարկվել են ձվի ներմուծման մաքսատուրքերը
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ձվի ներմուծման մաքսատուրքերը վեց ամսով վերացնելու մասին որոշում է ընդունել։ Այս մասին հայտնում է կառավարության Telegram ալիքը։
«2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Ռուսաստանում ներմուծման մաքսատուրքերը մինչև 1,2 միլիարդ հատ հավի ձվի մատակարարման ծավալի համար հանվում են»,-ասվում է հրապարակման մեջ։
Որոշման նպատակն է կայունացնել ապրանքների գները՝ ավելացնելով առաջարկը։
Այդ ընթացքում գյուղատնտեսության նախարարությունը ձու մատակարարողներին կտրամադրի հատուկ փաստաթղթեր, որոնց տրամադրման կանոնները նույնպես հաստատվել են կառավարության կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը Ռուսաստան հավկիթ խոշորագույն արտահանողն է
- Բելգորոդում էժան ձվի համար հսկայական հերթեր են
- Հավկիթից մեծ կարկուտ է տեղացել Ալավերդիում. անկել են անասունները, վնասվել են մեքենաներ, տանիքներ