Սաուդյան Արաբիայում արգելեն են Աթաթուրքի դիմանկարով դաշտ դուրս գալ և Թուրքիայի հիմնը հնչեցնել, խաղը չեղարկվել է
Թուրքիայի Սուպերգավաթի Ստամբուլի «Գալաթասարայ» և «Ֆեներբախչե» հանդիպումը չեղարկվել է: Այդ մասին հայտնում է NTVSpor-ը։
Հանդիպումը պետք է կայանար Սաուդյան Արաբիայում։ Տեղի իշխանություններն արգելել են թիմերին դաշտ մտնել Թուրքիայի առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի դիմանկարով։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները նաև հրաժարվել են խաղից առաջ հնչեցնել Թուրքիայի օրհներգը։
Հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 29-ին։
Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ֆեներբախչեն» 44 միավորով առաջին տեղում է, «Գալաթասարայը» երկրորդ տեղում է՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով «Ֆեներին»։ Լավագույն եռյակը 30 միավորով եզրափակում է Տրաբզոնսպորը։
«Ֆեներբախչե»-«Գալաթասարայ» հանդիպումը կոչվում է միջմայրցամաքային դերբի: «Ֆեներբախչեն» տեղակայված է Ստամբուլի ասիական հատվածում, իսկ «Գալաթասարայը»՝ եվրոպական մասում։
Վերջին անգամ թիմերը խաղացել են դեկտեմբերի 24-ին: Այդ հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ
- Դիկ Ադվոկատ. «Ֆեներբախչեն» կարող էր 4-5 գոլ խփել»
- Մխիթարյանը՝ թուրքական «Գալաթասարայի» հետ խաղի ընդլայնված հայտացուցակում