Բովանդակության պահով ոչ մի հեղափոխություն չենք արել. «Հայոց պատմություն» 7–րդ դասարանի դասագրքի հեղինակ
«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքում մոտավորապես 46 շտկում կարվի, և դրանք ներդիրի տեսքով կներկայացվեն դպրոցներին, դրանց գումարած երկու պատկերային նյութ՝ Վանի թագավորության քարտեզն և Ղազար Փարպեցու պատկերը, որը սխալ է տեղադրված։ Ասուլիում ասաց դասագրքի հրատարակիչ՝ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ կիրականացվեն բովանդակային նյութերի 15 էական, 13 աննշան, տարեթվերին վերաբերող 13 և ուղղագրական 5 շտկումներ։
Անդրադառնալով դասագրքի շուրջ բարձրաձայնված քննադատություններին՝ ասաց, որ կան ծանրակշիռ, իսկապես վրիպակների, շտկումների առաջարկներ, որոնք ունեն գիտական հիմք, դրանց լուրջ են վերաբերում։
«Կան դիտարկումներ, որոնք ստացել ենք տարբեր մասնագետներից, պատմաբաններից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նամակը, բոլորը մանրակրկտ կերպով ուսումնասիրվել են։
Այստեղից մենք քաղել ենք կարևոր դիտարկումները և հանգել եզրահանգման, որ հեղինակը 200-ից ավելի տարբեր բնույթի դիտարկումների կտա համապատասխան դիրքորոշում, այսինքն՝ սա ընդունում է, սա չի ընդունում, ինչու չի ընդունում»,- ասաց Վ.Սողոմոնյանը։
Ասուլիսին ներկա պատմաբան, դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն ասաց, որ երբեք այսպիսի քննարկումներ տեղի չեն ունեցել դասագրքերի շուրջ. «Դա պետք է ասեմ ուրախությամբ, կարծում եմ, դասագրքի բերած նոր մշակույթն է ու ամենակարևոր իրողություններից, որ քննարկումների հարթակի հնարավորություն ունենք, որտեղ կարող են բազմաթիվ խնդիրներ քննարկվել ու ներկայացվել»։
Գրքի հեղինակն ասաց, որ եթե դասագրքի բովադակության համատեքստում առաջնորդվեր նախորդ մոդելներով, խորհրդային տարիների գաղափարաբանական մշակված, բայց չերևացող իրողություններով, գուցե ինչ-որ տեղ աննկատ կանցեր, բայց գնացել է այլ ճանապարհով՝ բովանդակությանը կցել է նոր առաջադրանքներ, քանի որ դասագրքի հիմնական նպատակներից մեկն այն է, որ աշակերտների մոտ ձևավորվի քննական, պատմական մտածողություն։
«Այս դիտանկյունից դասագիրքը նորություն է։ Այսինքն բովանդակության պահով մենք ոչ մի հեղափոխություն չենք արել, թեպետ կան որոշ հատվածներ, որոնք մեկնաբանվել են նորովի, բայց միևնույն ժամանակ շեշտադրումն ավելի գնացել է առաջադրանքների ուղղությամբ։
Պատմական ու քննական մտածողության առումով առաջադրանքներն կազմակերպվել են այդ դիտանկյունից, այս հատվածը վեցրել ենք համաշխարհային փորձառությունից։
Դասագիրքն, անուամենայնիվ, չնայած այս վրիպումների, շտկման կարիք ունեցող հատվածների, նորություն է և կարևոր փոփոխությունների տեղիք տվող, հատկապես դասագրքի մեջ չեք գտնի այնպիսի հատված, որն անտեղի, աշակերտների ուշադրությունը հենց այնպես շեղող լինի»,- ասաց Ս. Հովհաննիսյանը։
Ըստ նրա, շատերը դասագրքերին վերաբերում են ինչպես Աստվածաշնչի, մինչդեռ այն ուղղորդող է, խթանող է։ Հեղինակը նշեց, որ կարևոր է ուսուցչի դերակատարումը, աշակերտը կարող է հարց տալ ուսուցչին։
Ս. Հովհաննիսյանն ասաց, որ իրենից 176 էջի շրջանակներում ուզում են ամեն ինչ, դա հնարավոր չէ. «Դասագիրքը հանրագիտարան չէ, ուղղորդող, աջակցող տեղեկատվության կրիչ է, ուսուցչի միջոցով այս փոքրիկ բովադակությունն առաջադրանքների միջոցով մեծ ընդգրկում է ստանում»։
Նա նշեց, որ դասագիրքը միայնակ է գրել, դա համաշխարհային փորձառության մեջ նորություն չէ։ Ս. Հովհաննիսյանի խոսքով, նախատեսած է եղել դասագրքի յուրաքնաչյուր թեմա քննարկել համապատասխան մասնագետների հետ ու նրանց դիտարկումները նկատի ունենալ, սակայն ժամանակի սղության պատճառով չի արել։ Կարծում է՝ հետագայում այս իրողությունն անպայման նկատի կունենա։
«Մյուս պարագայում, այնպես չէ, որ 4-5 հոգով դասագիրք գրելու դեպքում այն կլինի կատարյալ։ Դրա վկայությունը նախորդ դասագրքերը. 2, 3, 4 հրատարակությունից հետո դեռևս կան սխալներ, շտկելու տեղեր։ Սա առաջին անգամ գրված դասագիրք է, ընդ որում՝ նոր չափորոշչով»,- ասաց հեղինակը։
Հարցին՝ հնարավո՞ր է դասագիրքը հետ կանչվի, Վահրամ Սողոմոնյանը պատասխանեց. «Ցակացած նոր գիրք պարունակում են վրիպակներ։ Դասագիրքը նորարար է, նոր է, դա է այս բանավեճի պատճառը։ Դասագիրքն իր մեջ ոչ մի բովանդակային, էական, հեղափոխական բովանդակային բան չի պարունակում, այն պարզպաես առաջարկում է խոսել տարբեր քաղաքական պրոյեկտների մասին պատմության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Առկա է վարչական լուրջ դիմադրություն «Հայոց պատմություն» դասագրքի տեսական և մեթոդաբանական խնդիրների բարձրաձայնմանը
- Հայկ Դեմոյան. Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում
- Էմոցիաներն այստեղ երբեմն խանգարում են. Նախարարը՝ «Հայոց պատմության» դասագրքի շուրջ հնչած դիտարկումների մասին
- Մայր Աթոռ. Դադարեցնել «Հայոց պատմություն» դասագրքի կիրառությունը և ձեռնամուխ լինել նոր դասագրքի պատրաստման աշխատանքների
- Տպավորություն է, որ փորձ է արվում պատմությունը մեզ մոտ շարադրել արտաքին պահանջներին ու ճաշակներին համապատասխան. Արշակ սրբազան
- Գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը
- Պատմաբանները 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակի ու նախարարի ներկայությամբ մատնանշել են գրքում առկա անճշտությունները
- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը
- Ցավոք, կատարելագործման ժամանակ չի եղել. 7-րդ դասարանի «Գրականություն» դասագրքի հեղինակ
- 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի գոնե քարտեզները արտացոլում են թուրքական ազգայնամոլական մոտեցումները հայերի և հայերի ծագման մասին. Բադալյան
- Միքայել Բադալյան. 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» գրքում սխալներն ու վրիպակները համատարած են
- Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ անընդունելի է համարել 7-րդ դասարանի պատմության դասագրքում տեղ գտած անհատական տեսակետները
- Պ.գ.թ Արման Մալոյանը ներկայացրել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում եղած վրիպումներն ու սխալները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան