Ինչու Վասակ Սյունին, Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում ներկայացված չեն իբրև դավաճաններ
«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը համաձայն չէ այն դիտարկումներին, որ իր դասագրքում Ավարայրի ճակատամարտի հատվածը խեղաթյուրված է ներկայացված։
«Ես այս հատվածը ներկայացրել եմ գիտական, հատկապես վերջին շրջանի գիտական ձևակերպումներին համապատասխան։
Դասագրքիս մեջ Վասակ Սյունին, այո, չի ներկայացվել իբրև դավաճան, ինչպես նախկինում։ Ասեմ ավելին՝ դասագրքում դավաճան չի ներկայացված նաև Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը։
Ինչու եմ այդպես վարվել. երբ որ պիտակավորում եք պատմական կերպարներին, փակում եք պատմությունը հասկանալու ճանապարհը։ Ես այս ճանապարհով եմ գնացել և բոլորովին պատմությունը խեղաթյուրված չէ, ներկայացված է գիտական հիմքերի վրա»,- ասուլիսում ասաց Ս. Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրման հատվածին, նա ասաց, որևէ դիտավորություն չկա, ձևակերպման խնդիր է, որն արդեն շտկել է։
«Ձևակերպումն այնպես եմ տվել, որ Տրդատ 3-րդը 301 թվականին աշխարհում առաջինը Քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն և Հայ առաքելական եկեղեցու հաստատումն ու հիմնումը... Տվյալ դեպքում գրվել է հիմնվեց Հայ Առաքելական եկեղեցին, նկատի եմ ունեցել պարզապես պետականության համատեքստում։ Քանի որ տեքստը թյուրըմբռնումների և այլ մեկնաբանությունների տեղիք է տալիս, շտկել եմ այդ հատվածը։ Շտկված տարբերակով՝ պաշտոնապես հաստատվեց Հայ Առաքելական եկեղեցին։ Իսկ այն, որ Հայ Առաքելական եկեղեցին կապված է Քրիստոսի հետ և մանավանդ Առաքելական անվանումով, 111 էջում մանրամասն տեղեկություն կա։ Այնքանով, որքանով կա»։
Հարակից հրապարակումներ`
- Բովանդակության պահով ոչ մի հեղափոխություն չենք արել. «Հայոց պատմություն» 7–րդ դասարանի դասագրքի հեղինակ
- Հայկ Դեմոյան. Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում
- Էմոցիաներն այստեղ երբեմն խանգարում են. Նախարարը՝ «Հայոց պատմության» դասագրքի շուրջ հնչած դիտարկումների մասին
- Մայր Աթոռ. Դադարեցնել «Հայոց պատմություն» դասագրքի կիրառությունը և ձեռնամուխ լինել նոր դասագրքի պատրաստման աշխատանքների
- Տպավորություն է, որ փորձ է արվում պատմությունը մեզ մոտ շարադրել արտաքին պահանջներին ու ճաշակներին համապատասխան. Արշակ սրբազան
- Գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը
- Պատմաբանները 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակի ու նախարարի ներկայությամբ մատնանշել են գրքում առկա անճշտությունները
- 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը
- Ցավոք, կատարելագործման ժամանակ չի եղել. 7-րդ դասարանի «Գրականություն» դասագրքի հեղինակ
- 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի գոնե քարտեզները արտացոլում են թուրքական ազգայնամոլական մոտեցումները հայերի և հայերի ծագման մասին. Բադալյան
- Միքայել Բադալյան. 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» գրքում սխալներն ու վրիպակները համատարած են
- Պ.գ.թ Արման Մալոյանը ներկայացրել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում եղած վրիպումներն ու սխալները