Կասեցվել է Սևանա լիճն աղտոտող ռեստորանի ապօրինի ջրահեռացումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ծրագրային ստուգում են իրականացրել «Սամվել Ավետիսյան» Ա/Ձ-ին պատկանող Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող «Սոնալ» ռեստորանում։
Տեսչական մարմնից հայտնում են՝ ստուգմամբ պարզվել է, որ ռեստորանի կոյուղաջրերն առանց համապատասխան թույլտվության լցվում են Սևանա լիճ թափվող Աստղունք գետ։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրահեռացումը կասեցվել է, կեղտաջրերի հեռացման խողովակաշարն ապամոնտաժվել։
Տնտեսավարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին