Ավինյան. Տրանսպորտից մեկանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու
«Երևանի կենտրոնը բեռնաթափման ենթակա է, տարեցտարի մեզ մոտ անհատական մեքենաների քանակն էականորեն աճում է։ Քաղաքը ռեզինից չէ, չենք կարող ձգել ու բոլոր ավտոմեքենաները տեղավորել մեր քաղաքում»,- ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի նվազեցվի մեքենաների քանակը։
«Դրա համար համակարգային զարգացնում ենք հանրային տրանսպորտը, ավելացնում ենք ավտոբուսային գծերը նաև ի հաշիվ կարմիր գծերի։ Որոշակիորեն սահմանափակում ենք անհատական մեքենաների շարժը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, Ավինյանը նշեց. «Թանկացում չէի կոչի։ Այն նախագիծը, որը քննարկվում է հանրային տրանսպորտի ոլորտում, համենայնդեպս նախնական առաջարկը, որն արվել է մեր գործընկերների կողմից, ուղղակի պրոդուկտային տարբերություն է տալիս։ Այնտեղ կան պրոդուկտներ, որոնք գրեթե նույնն գինն են գալիս, ինչ տրանսպորտի հիմիկվա գինն է, որոշ դեպքերում ավելի էժան»։
Հստակ հարցին՝ հանրային տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից թանկանալո՞ւ է, Ավինյանն ասաց, նման պրոդուկտ չի լինելու։
«Տրանսպորտից մեկանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու, լինելու է մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ ամսվա, մեկ տարվա համար նախատեսված տոմսեր, մեկ-երկու այլ տոմսի տեսակներ ևս։ Տեսակն է փոխվում, մեկանգամյա հնարավորությունը չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր գծերի մասին160 հազար դրամների որոշումը կոնկրետ «Հանրային ձայն»-ն է անցկացրել.Հայկ Մարության
- Թալանի նոր մեթոդ է. Քաղաքացիները՝ կայանման վճարի թանկացման մասին
- Կան փափուկ և կոշտ մեթոդներ, թանկացնելը՝ ամենավերջում. Մեսրոպ Մանուկյան
- Երևանի քաղաքապետարանից մեկնաբանում են ավտոբուսների ուղեվարձը թանկացնելու մասին լուրը
- Երևանի քաղաքապետարանը որոշել է թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ հասցնելով 150 դրամի. Դավիթ Խաժակյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան