Մինչև ե՞րբ են այս մարդիկ, երեխաները, կանայք այդ ռիսկի ներքո ապրելու․ Դուլգարյան
«Համայնքային համախմբման ևա ջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը գրել է ․
«Կարող ա՞ ես եմ մի բան խառնել, բա Մեծ Այրում գյուղում գտնվող «Նահատակ» պոչամբարը պետք է ռեկուլտիվացվեր և փակվեր մինչև այս 2023 տարվա վերջ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ի՞նչ կասես, բա ասեցիր Մեծ Այրում գյուղին ազդակիր բնակավայրի կարգավիճակ չենք տալիս, քանզի այս տարի այն պետք է վերջնականապես փակվի, բա էդ ի՞նչ պատահեց, էս ինչպե՞ս է, որ չի փակվել։
Թե՞ փակվել է, աչքերիս տեսիլք է երևում, քաղցրահամ ջրերով լիճ է պոչամբարի կողքին։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, դու որտե՞ղ ես։
Իսկ մարդիկ այս պոչամբարի կողքին շարունակում են ապրել՝ վտանգելով իրենց առողջությունը․ թե ինչ վիճակ է իրենց մոտ, կարող եք բնակիչներին հարցնել, ոմանց, ցավոք, այլևս չեք կարող հարցնել։ ՀՀ առողջապահության նախարարություն դու առհասարակ, ոնց որ թե ոչ անելիք ունես, ոչ էլ ասելիք այս մասով։
Այս երկու օրը գյուղացիները կրկին տեղեկացրին, որ իրենց ընտանի կենդանիների սպանդը անելուց հետո ամբողջ ներքին օրգանները (թոք ու ջիգյար՝ գյուղացու լեզվով) նետում են, քանզի այն ամբողջապես փչացած է լինում։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ի՞նչ ասեմ, ասելու իմաստ էլ չկա․․․
Լավ, դուք ե՞րբ եք սթափվելու, մինչև ե՞րբ են այս մարդիկ, երեխաները, կանայք այդ ռիսկի ներքո ապրելու։
Իսկ Մեծ Այրում գյուղը ազդակիր բնակավայրերի ցանկից դուրս թողնելը հանցավոր անգործություն է։
Կհանդիպենք, տեսնենք հիմա ինչ "պտույտիկներ" են լինելու․․․»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան