Մարիաննա Մխիթարյանը որոշել է հեռանալ Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի պաշտոնից
Մարիաննա Մխիթարյանը հեռանում է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից:
«Որոշել եմ մինչև պաշտոնավարմանս ավարտը հեռանալ թատրոնի տնօրենի պաշտոնից։
Հաջորդ տնօրենին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»,- մասնավորապես գրել է նա։
Դերասանուհի, «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը 2019թ. հուլիսից եղել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ, իսկ տնօրեն՝ 2020թ. հունվարից։
Panorama.am-ը փորձեց Մարիաննա Մխիթարյանից պարզել, թե որն է թատրոնի տնօրենի պաշտոնից հեռանալու պատճառը։ Նա ասաց, որ այս պահին շատ զբաղված է, կպատասխանի ավելի ուշ։