Ինչպես անվտանգ սնվել տոնական օրերին. Սննդագետի կարևոր խորհուրդները
Ամանորին տոնական սեղանը Հայաստանում հատկապես գերծանրաբեռնված է՝ ծանր ու շատ կալորիաներ պարունակող սննդամթերք, մեծ քանակությամբ ալկոհոլ, գազավորված ըմպելիքներ։
Տոներին ընդառաջ Panorama.am-ը զրուցել է սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հոտ, որը կարևոր խորհուրդեր է տվել՝ ինչպես սնվել Նոր Տարուն տոնը չփչացնելու, աղեստամոքսային խնդիրներով ու գանգատներով հիվանդանոցում չհայտնվելու համար։
Ամենակարևոր խորհուրդն է՝ օրվա ընթացքում օգտագործել մի ալկոհոլային խմիչք, չխառնել իրար խմորված խմիչքները, գինու հետ օղի չխմել, չի կարելի թունդ խմիչքից անցնել ցածր թնդության ալկոհոլի։
Մասնագետը հիշեցնում է, մինչ սնունդը սեղանին կհայտնվի, անցնում է նախապատրաստական փուլ։
«Սնունդը ոչ պատշաճ պահման պայմաններում կարող է մանրէաբանական աղտոտման հետևանքով դառնալ մարդու առողջության համար վտանգավոր։ Այս օրերին պետք է խուսափել աղցաններում ներառել արագ փչացող սնունդ։ Անգամ եթե շատ են ուզում ձուն անպայման օգտագործել, ապա ձուն, սոխը, կանաչին կարող են ավելացնել մատուցելուց առաջ։ Դրանք կրճատում են աղցանի կյանքը, նույնը կարելի է ասել թթվասերի, մայոնեզի դեպքում»,-մանրամասնում է սննդագետը։
Պիպոյանը խորհուրդ է տալիս երշիկը, պանիրը, բաստուրման կտրատել քիչ քանակությամբ, քանի որ կտրատելու հետևանքով դրանց պիտանելիության ժամկետը կրճատվում է։ Բացի այդ սեղանին երկար մնալուց հետո այդ մթերքները կորցնում են ապրանքային տեսքը, եթե նույնիսկ հետո տեղավորում եք սառնարում, դրանք արդեն անվտանգ չեն։
«Ի՞նչ անել։ Խորհուրդ չեմ տա թափել։ Դրանք կարելի է ուտել ջերմային մշակման ենթարկելուց հետո, օրինակ, պանիրով պատրաստել սոուսներ, իսկ երշիկն օգտագործել թխուկների մեջ։ Նորից եմ կրկնում, պետք է կտրատել քիչ քանակությամբ, սեղանին դնել քիչ քանակությամբ»,-նշեց նա։
Ի դեպ, սննդագետը հորդորում է, սեղանին հնարավորինս քիչ սնունդ թողնել, քանի որ ջեռուցվող սենյակում ժամեր շարունակ սնունդը թողնելը վտանգավոր է դարձնում այն։
«Կարելի է սեղանին թողնել միայն սպասքը, ընդեղենը, կոնֆետը։ Մյուս մթերքները պետք է պահել սառնարում։ Եթե պահպանեք սննդի անվտանգության, դնման ճիշտ կանոնները, կունենաք, ուրախ տոներ, հակառակ դեպքում դուք կփչացնեք ձեր իսկ տոնը, քանի որ վատանալու է ձեր ինքնազգացողությունը, եթե նույնիսկ բանը հիվանդանոց ընկնելուն չհասնի»,-ընդգծեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան