Վերին Լարսում մոտ 3,3 հազար բեռնատար է արգելափակվել
Ռուս-վրացական սահմանով Վերին Լարսի անցակետում մոտ 3,3 հազար բեռնատար է սպասում։ Եղանակային պայմանների պատճառով ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այդ մասին ասվում է Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։
Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում այս պահին արգելված է կցասայլերով և կիսակցորդներով բեռնատարների երթևեկությունը։
Ուրբաթ առավոտյան Վրաստան մուտք գործելուն ռուսական կողմից սպասում է ընդհանուր առմամբ 3291 բեռնատար։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, այսպես կոչված՝ Ռազմավրացական ճանապարհը ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է