Ակբա բանկը բարեգործական 4 ծրագիր է մեկնարկել Արցախի երեխաների համար
Ակբա բանկը տարին ամփոփում է բարեգործական միանգամից 4 ծրագրով, որոնք ուղղված են արցախցի երեխաներին և պատանիներին։
Ակբա բանկի թիմը տոնական միջոցառում կազմակերպելու փոխարեն համախմբվել է մեկ գաղափարի շուրջ՝ ձեռք մեկնել երեխաներին, որոնք դժվարության մեջ են։
Բանկի առաջին ծրագիրն ուղղված է երեխաների առողջությանը։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը Ակբայից ստացած աջակցությամբ Արցախից բռնի տեղահանված 100-ից ավելի երեխայի համար ձեռք կբերի հրատապ բուժման համար անհրաժեշտ ամբողջ դեղորայքը։
Երկրորդ ծրագրով Ակբան աջակցում է City of Smile բարեգործական հիմնադրամին. բանկի աջակցությամբ քաղցկեղ ունեցող 2 փոքրիկ կստանա ամբողջական բուժում։
Երրորդ ծրագիրն ուղղված է կրթությանը՝ «Թումոն Արցախի պատանիների» համար։ Բանկը կաջակցի, որ 12-18 տարեկան արցախցի պատանիները Թումոյի օգնությամբ իրենց ներուժը բացահայտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Չորրորդ ծրագրով Ակբան արցախցի փոքրիկներին նվիրում է Ամանորի հեքիաթ. Հայաստանի երգի պետական թատրոնի Ամանորի տոնական մյուզիքլին կայցելի շուրջ 1500 երեխա։
Ակբա բանկի յուրաքանչյուր աշխատակից մասնակից է այս նախաձեռնություններին՝ հույսով, որ երեխաները կունենան փոքրիկ տոն, ոգեշնչում և հավատ, որ ամեն բան լավ է լինելու։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Ակբա բանկը կթողարկի Չինաստանի խոշորագույն UnionPay International-ի քարտեր
- Դարձի՛ր Ակբա բանկի հաճախորդ աշխարհի ցանկացած վայրից
- Ակբա բանկը շարունակում է Հայաստանում զարգացնել «կանաչ» ֆինանսավորման գործիքները
- Գործարկվել է Ակբա բանկի 65-րդ մասնաճյուղը
- Ակբա բանկ. Երազանքներից դեպի նպատակ
- Ակբա բանկը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հուշագիր են ստորագրել
- Ակբա բանկը և Հայաստանի ներդրումային խորհուրդը հուշագիր են ստորագրել
- Ակբա բանկը կառուցապատման վարկեր կտրամադրի սահմանամերձ գոտիներում
- Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու
- Ակբա բանկ. Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2023-2024թթ. անվճար ծրագիրը
- Ակբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան