Ավտովթար Վեդիում
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 17:02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վեդի քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող օղակաձև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատյան փողոցում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Ա․, ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն մինչ Ոստիկանության աշխատակիցների մոտենալը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի իշխանությունն իր տարբեր բնակավայրեր առևտրի առարկա է դարձրել` հայտնի 8 գյուղերը վկա․ Աբրահամյան
- Տեղի կունենա փոխանակում կամ ֆիզիկապես զուտ տարածական կարգավորումներ. Գնել Սանոսյանը «8 գյուղերի» մասին
- Պետության համաֆինանսավորած 31-մլրդ դրամի 446 ծրագրի մեջ գերակշռել են ասֆալտապատումները. Գնել Սանոսյան
- Տավուշ. «անկլավների» փոխանցումն Ադրբեջանին հղի է աղետալի հետևանքներով Հայաստանի համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան