Հունվարին առավելագույն ջերմաստիճանները կարող են հասնել 16-20 աստիճանի. Գագիկ Սուրենյան
«2023 թվականին ունեցել ենք շատ տաք հունվար, երբ օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով և տեղումները եղել են նորմայից խիստ պակաս՝ կազմելով ամսական նորմայի 18-30 %-ը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով, տարվա ընթացքում ունեցել ենք շատ տաք մարտ ամիս, երբ օդի միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-6 աստիճանով, սական տեղումների քանակը եղել է ավել՝ 120-170%-ով։
«Անոմալիաներով աչքի է ընկել հունիս ամիսը, երբ արձանագրվել է շատ առատ տեղումներ, տեղումների քանակը կազմել է կլիմայական նորմայի 120-170 %-ը։ Իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում տեղումները ավել են եղել՝ 200-300%, առանձին տեղերում մինչև 400%»,- հայտնեց Սուրենյանը։
Նա նշեց, որ հունիսին արձանագրվել է կարկտահարությունների շատ մեծ դեպքեր, տեղատարափ տեղումներ, որոնք առաջացրել են սելավներ։
«Անոմալիաներով աչքի է ընկել 2023 թվականի նոյեմբերը, որը եղել է շատ տաք, օդի ջենմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 4-6 աստիճանով, տեղումները՝ նորմայի սահմաններում»,-ասաց Սուրենյանը և, նշելով, որ դեկտերմբերն նույնպես անոմալ տաք է եղել՝ օդի ջեմաստիճանը բարձր է 5-6 աստիճանով, հավելեց. «Մենք ուենացանք կլիմայական ռեկորդներ, դեկտեմբերի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացավ 16-17.5 աստիճանի, ինչը 3 աստիճանով գերազանցեց դեկտեմբերի երրորդ տասնօրյակում պատմականորեն երբևէ արձանագրված առավելագույն ջերմաստիճանները»։
Սուրենյանի խոսքով՝ հարյուր տարվա վիճակագրությամբ միջին ամսական և ցերակային ժամերին արձանագրված առավելագույն ջերմաստիճանով վերջին 100 տարիների ընթացքում այս տարվա դեկտեմբերը պատմականորեն ամենատաք ամիսն էր։
«Առաջիկա 5 օրերին օդային տաք հողանքները չեն նահանջելու, մինչև հունվարի 5-6-ը ներառյալ մենք գտնվելու ենք այդ տաք օդի ազդեցության գոտում։ Անոմալ բարձր ջերմային ֆոնը պահնպանվելու է և հանրապետության ողջ տարածքում լինելու է առանց տեղումների եղանակ»,- ասաց Գագիկ Սուրենյանը և նշեց, որ տաք հոսանքների ներթափանցման դեպում հունվարին Լոռիում, տավուշում և Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանները կարող են հասնել 16-20 աստիճանի։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր և վաղը սպասվում է ձյուն և բուք. Գագիկ Սուրենյան
- Գագիկ Սուրենյան. Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան