Ողջունում եմ Իսրայելում ձևավորված կամավորական պաշտպանական շարժումը.Գևորգ Դանիելայն
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Երուսաղեմի պատրիարքության նկատմամբ առերևույթ պետականորեն խրախուսվող բռնարարքները պաշտոնական հարթությամբ անարձագանք թողնելը չունի որևէ խելամիտ բացատրություն։ Երուսաղեմի պատրիարքությունն իր նվիրապետական աթոռով պարզապես սփյուռքի հատված չէ, այն Սահմանադրությամբ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ կարգավիճակ ունեցող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անքակտելի տարրն է, ինչը հստակ ամրագրված է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով։ Պատրիարքությունն ազատ է տնօրինելու իր սեփականությունը, և այս համատեքստում պետական քաղաքականության զուտ միակողմանի իմպերատիվ հավակնությունները տեղին չեն։
Ողջունում եմ Իսրայելում ձևավորված կամավորական պաշտպանական շարժումը, ցավոք, այս փուլում դա առավել գործուն միջոց է։ Նույն կերպ, ողջունելի է հրեական բռնարարքները փաստարկված դատապարտող Հայաստանի և սփյուռքի հավատավոր անհատների և կառույցների, հատկապես՝ «Թաթոյան» հիմնադրամի ազգանպաստ կեցվածքը։
Հ.Գ. Հուսանք, որ Իսրայելը խոհեմ կգտնվի և ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ քայլերով կկանխի բռնարարքները ....»
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմի հայկական թաղամասի վրա զինված հարձակումից հետո ձերբակալված երկու հայերն ազատ են արձակվել
- Երուսաղեմի հայկական թաղամասի վրա զինված հարձակումից հետո երկու հայ է ձերբակալվել.Արտյոմ Չերնամորյան
- 30 դիմակավորված և զինված անձինք կազմակերպված ներխուժել են Երուսաղեմի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող վայր․ Թաթոյան
- Սարկազմով արձագանքում են քաղաքական քարոզիչները… այլոց պաթոսախառն կեցվածքի մեջ մեղադրելով.Գևորգ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան