Մեր դեսպանը Թուրքիա չի վերադառնա, քանի դեռ Թուրքիայի նախագահը Էրդողանն է. Իսրայելի արտգործնախարար
Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հանրային «Reshet Bet» ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է, որ Իսրայելի դեսպանը Թուրքիա չի վերադառնա, քանի դեռ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։
Ermenihaber-ի փոխանցմամբ, Քոհենը, Էրդողանին «անշնորհակալ» անվանելով, նշել է, որ Իսրայելը Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո օգնություն է ուղարկել Թուրքիա և նույնիսկ դաշտային հիվանդանոց է բացել։
Անդրադառնալով Էրդողանին, Իսրայելի ԱԳՆ-ի ղեկավարը նշել է․
«Հիմա տեսնում ենք նրա անպատասխանատու պահվածքը։ Իրեն դիրքավորում է ՀԱՄԱՍ-ի կողքին, որոնց անդամներին Գերմանիայի կանցլերը որակում է որպես «նոր նացիստներ»։ Ճիշտ եմ համարում Թուրքիայում Իսրայելի դեսպանի հետ կանչման որոշումս»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Իսրայելը հետ էր կանչել Թուրքիայում գտնվող դիվանագետներին, այդ թվում դեսպանին, այն բանից հետո, երբ Էրդողանը խստորեն քննադատել էր Գազայի վրա հարձակումները և ողջ Թուրքիայում անցկացվել էինք հակաիսրայելական ցույցեր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան