Դեկտեմբերի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 11 սմ-ով ցածր է անցած տարվա ցուցանիշից. Լևոն Ազիզյան
«2012-23 թվականին ՀՀ-ում իրար հաջորդում են միջինից ցածր ջրայնությամբ սակավաջուր տարիներ»,-ասուլիսում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Այդ երևույթն Ազիզյանը բացատրեց նրանով, որ վերոնշյալ թվականների դեկտեմբերներին հանրապետությունում արձանագրվում են բարձր ջերմային ֆոն՝ 4-5 աստիճանով բարձր, ինչը բացասական է անդրադառնում ձնակուտակման վրա, ինպես նաև դեկտեմբերին տեղացող անձրևները։
Հայտնելով, որ վերջին տարիներին ապրիլ-մայիս ամիսներին նկատվում է ցածր ջերմաստիճանային ֆոն, ինչը ձնհալքի տեսանկյունից շատ բացասական է՝ Ազիզյանն ասաց, որ այդ ամիսները ձնհալքի հիմնական ամիսներն են և ցածր ջերմաստիճանային ֆոնի պայմաններում ձյան հալքը տեղի է ուենում աստիճանական, առանց էական հոսք առաջացնելու, ինչը բացասաբար է ազդում ջրամբարների լցվածության վրա։
Ներկայացնելով ջրամբարների լցվածության, և ջրային ռեսուրսների տեսակետից 2022թ-ի նկատմամբ 2023 թ-ի տարբերությունը՝ Ազիզյանը ասաց, որ դրանք մոտ 30-35 %-ով պակաս են եղել։
«Սևանա լճի մակարդակը 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ 1900.17 մետր է և 11 սմ-ով ցածր է անցած տարվա ցուցանիշից»,-տեղեկացրեց Լևոն Ազիզյանը։
Նա հայտնեց, որ 2023 թվականին Սևանա լճից ջրառը սկսվել է մայիսի 14-ին՝ 20 օր շուտ, և ընդհանուր առմամբ բաց է թողնվել 228 մլն 234 հազար խմ ջուր, որը 63 մլն խմ-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից, 49 մլն խմ ջուր էլ պակաս է հասել Սևանա լիճ Արփա-Սևան ջրատարով։
«Այսօրվա դրությամբ 5 խոշոր ջրամբարների ջրալցվածությունը 224 մլն խմ է, որը շուրջ 30 մլն-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից»,- հայտնեց Լևոն Ազիզյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին