Հայկ Դեմոյան. Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս Հայկ Դեմոյանն ահդքան աղմուկ հանած 7-րդ դասարանի դասագքում մի ուշագրավ բան էլ է նկատել.
«Ի՞նչ չի տեսնի Ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում
ա․ ոչ մի զենքի ու զինատեսակի լուսանկար չկա դասագրքում։ Ոչ բրոնզեդարյան շրջանից, ոչ ուրարտական, ոչ էլ անտիկ ու միջնադարյան շրջանից (Կարծիք կա, որ պատճառը «խաղաղության դարաշրջանի» հռչակումն է, որպես պետական քաղաքականություն)
բ․ Հայկական լեռնաշխարհի հարյուրավոր բերդերից դասագրքում ընդգրկված է միայն Վանի բերդի լուսանկարը
գ․ Դասագրքի Բագրատունյաց արքայատոհմի պատմությանը վերաբերող բաժնում չկա Անի մայրաքաղաքի որևէ լուսանկար
դ․ Դասագրքում խոսվում է քրիստոնեության մասին, բայց այնտեղ բացակայում է Մայր տաճարի լուսանկարը։ Չկա վաղքրիստոնեական հայկական ճարտարապետության գոհարներից ՈՉ ՄԵԿԻ լուսանկարը։ Չկա Սբ․Հռիփսիմեի տաճարի, Զվարթնոցի, Հաղպատի, Սանահինի, Մարմաշենի, Նարեկավանքի, Մշո Սուրբ Կարապետի, Անիի եկեղեցիների ու մյուսների լուսանկարները։
ե․ Դասագրքում ընդգրկված չէ որևէ խաչքարի լուսանկար։ Չի բացատրվում, թե ինչ է խաչքարը և երբ են ի հայտ եկել խաչքարագործության վաղագույն նմուշները։
զ․ Դասագրքում չի ներկայացվում հայկական ձեռագրական արվեստն ու ձեռագիր մատյաններ պատրաստելու տեխնիկան։ Այսպես, դասագրքում չկա Վեհամոր Ավետարանը, որն օգտագործվում է ՀՀ նախագահների երդմնակալության ժամանակ։
է․ շարունակելի․․․
Դասագիրքը վերնագրված է «Հայոց պատմություն»»։
Հարակից հրապարակումներ`
- Էմոցիաներն այստեղ երբեմն խանգարում են. Նախարարը՝ «Հայոց պատմության» դասագրքի շուրջ հնչած դիտարկումների մասին
- Մայր Աթոռ. Դադարեցնել «Հայոց պատմություն» դասագրքի կիրառությունը և ձեռնամուխ լինել նոր դասագրքի պատրաստման աշխատանքների
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասին
- «Հայոց պատմության» դասագրքում օբյեկտիվությամբ ու պատշաճ ծավալով ներկայացված չեն ազգային, պետական, հոգևոր կյանքի պատմական կարևորագույն դեպքերը
- Գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան