Միլլերը խոսել է գազի պահանջարկի ոչնչացման մասին. Պատմության մեջ նման բան չի եղել
«Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը մեղադրել է Եվրոպային տարածաշրջանում գազի պահանջարկը արհեստականորեն ոչնչացնելու համար։ Դա, ըստ նրա, փաստացի եվրոպացիներին հանգեցրել է ապաարդյունաբերականացման։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Ալեքսեյ Միլլերը հայտնել է Չինաստանին վառելիքի մատակարարումների կտրուկ աճի մասին, որն իրականացվել է «Գազպրոմ»-ի և չինական CNPC-ի միջև կնքված պայմանագրով: Բացի այդ, Միլլերը հայտարարել է ապագա պայմանագրերի մասին Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ։
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերն ասել է, որ Եվրոպայում համաշխարհային էներգետիկայի պատմության մեջ առաջին անգամ գազի պահանջարկը արհեստականորեն ոչնչացվում է։ Նրա խոսքով, եվրոպական շատ երկրներում դա իրականում «հանգեցրել է ապաարդյունաբերականացման»։
«Ես և դուք քաջատեղյակ ենք Եվրոպայում տիրող իրավիճակին։ Այնտեղ նրանք նույնպես ռեկորդ են սահմանել. Այնտեղ համաշխարհային էներգետիկայի պատմության մեջ առաջին անգամ գազի պահանջարկը արհեստականորեն ոչնչացվում է։ Էկոլոգիապես մաքուր էներգաարտադրանքներից մեկի պահանջարկի միտումնավոր, պատկերացրեք, ոչնչացում: Պատմության մեջ նման բան չի եղել»»,- ասել է Միլլերը։
Մաժամանակ նրա համոզմամբ, առաջիկա 25 տարում գազի պահանջարկն աշխարհում ոչ միայն չի նվազի, այլև կաճի, վստահություն է հայտնել Միլլերը։
«Փորձագետների ընդհանուր կարծիքն այն է, որ գազի պահանջարկի աճը կշարունակվի։ Իսկ 25 տարվա ընթացքում աշխարհում այն կաճի 43%-ով։ Եվ ամենակարևորն այն է, որ մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա։