Գյումրիում Ֆուտբոլի ակադեմիայի քարե պարիսպը փլուզվել է
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունցել Շիրակի մարզում:
Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից դեպի Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ մուշ 2 10/5 հասցեում, Ֆուտբոլի ակադեմիայի քարե պարիսպը փլուզվել է:
Դեպքի վայր են ժամանել ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Տարածքը պարեկները սահմանազատել են, փրկարարներն էլ փլուզված պարսպի տակ հայտնաբերել են տղամարդու դի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 68-ամյա Նավասարդ Մ.-ն էր, ով այդ պահին պարսպի կողքով անցնելի է եղել, երբ մոտ 25 մ երկարությամբ ու 2 մ լայնությամբ պատը փլուզվել է նրա վրա:
Դեպքի փաստով քննչական վարչությունում հավանաբար կնախաձեռնվի քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է, թե ում կողմից է կառուցված «մահաբեր» քարե պարիսպը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան