Երևանցիների 50 տոկոսը չի մասնակցել ընտրությանը, քանի որ ֆիզիկապես չի հասցրել, Սբխեչի օր էր. Ավինյան
«Կուլիսային ինտրիգները, որոնք շատ դեպքերում նկարագրվում են, իրականությանը չեն համապատասխանում»,- ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե խոսակցությունների համաձայն իր և Նիկոլ Փաշինյանի միջև լարվածություն կա։
Հարց հնչեց Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի գրանցած արդյունքի մասին. ըստ որի՝ 824 հազար ընտրողից ՔՊ-ին ձայն է տվել 75 հազար 463 ընտրող, եզակի ցածր ցուցանիշ է, Ավինյանն ասաց. «Մեր քաղաքական ուժը Երևանի բոլոր վարչական շրջաններում ստացել է ամենաշատ ձայները։ Այն քանակի մարդիկ, որոնք մասնակցել են ընտրություններին, դա այն քանակն է, որ ներկայացնում է բոլոր երևանցիների կարծիքը»։
Նա նաև նշեց, թե ինչու է մասնակցությունը ցածր եղել. «Երկու հիմնական պատճառ է եղել, որ երևանցիները չեն մասնակցել ընտրություններին։ Հարցվածների 50 տոկոսը պատասխանել է, որ ֆիզիկապես հարմար չի եղել։ Հիշեցնեմ, որ Սբխեչի օրն էր, դա էական ազդեցություն է ունեցել մասնակցության վրա։ Երկրորդ պատճառն անվտանգային իրավիճակն էր. երբ խոսքը գնում է անվտանգության մասին, չի կարող Երևանի ավագանու ընտրություններն առաջնահերթություն ստանալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան