Ադրբեջանի ԿԸՀ-մ Ալիևին գրանցեց
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևին գրանցել որպես երկրի նախագահի թեկնածու։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Փետրվարի 7-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու գրանցել Իլհամ Ալիևին, ում թեկնածությունն առաջադրել էր «Նոր Ադրբեջան» կուսակցությունը»,-ասվում է որոշման մեջ։
Ի պաշտպանություն Ալիևի թեկնածությանը, հավաքվել է 50 հազար ստորագրություն՝ օրենքով պահանջվող առնվազն 40 հազար ստորագրությամբ։
Ալիևը հինգերորդ անգամ է մասնակցում ընտրություններին: Նա ընտրվել է 2003, 2008, 2013 և 2018 թվականների նախագահական ընտրություններում ՝ հավաքելով քվեների համապատասխանաբար 76,84%, 88,73%, 84,54% և 86,22%-ը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին
- Պեսկովը՝ Ստրելնայում Փաշինյանի և Ալիևի հանդիպման կարգավիճակի մասին. «Դրանք բանակցություններ չէին»