Հայաստան են բերվում օտար աղբյուրներում պահպանվող հայկական ֆիլմերի եզակի նմուշների օրինակները
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած շատ ֆիմեր 2023 թվականին, և՛ մասնակցել են միջազգային փառատոների մրցութային և ոչ մրցութային ծրագրերում, և՛ նաև արժանացել են բազմաթիվ կարևոր մրցանակների։ Այս տարվա ընթացքում հայկական շուրջ երեք տասնյակ հայկական ֆիլմեր («Ավրորայի լուսաբացը», «Թռչող տերևների երգը», «Կապույտի միջով», «Զուլալի», «Գյուղը որ կանգնի» և այլն) ընդգրկվել են տարբեր միջազգային փառատոների մրցութային ծրագրերում՝ վերադարձել շուրջ 30 մրցանակներով։
Իսկ ահա օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը ընդգրկվել է «Օսկար» 96-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի երկրորդ փուլում` ընտրված կարճ ցուցակ՝ ՝ 15 ֆիլմերի շարքում։
Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ 2023-ը Հայ կինոյի համար համար հոբելյանական էր և միջազգային տարբեր հեղինակավոր կինոհարթակներ հետաքրքրություն ունեն հայկական ֆիլմերի հանդեպ, ուստի և անհրաժեշտ էր թվայնացնել և վերականգնել հայկական կինոժառանգության նմուշներ․ գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր՝ շուրջ 30 անուն, այդ թվում՝ «Երկրորդ քարավան», ռեժ․ Հ․ Բեկնազարյան (1950թ․,«Նռան գույնը», ռեժ. Ս. Փարաջանով (1969թ․,ֆիլմի վերջնական մոնտաժից դուրս մնացած կադրեր), «Խոստովանություն», ռեժ. Ս. Փարաջանով (հատված), «Շունն ու կատուն», ռեժ Լ․Ատամանով (1938թ․) և այլն։
Ֆիլմերի վերականգնման աշխատանքների առաջին փուլում կատարվել է հետազոտական աշխատանք՝ համագործակցելով Ռուսաստանի Գոսֆիլմաֆոնդի, Ռուսաստանի պետական կինոֆոտոփաստաթղթերի արխիվի, Հայաստանի ազգային արխիվի, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Ս․ Փարաջանովի թանգարանի հետ, պարզել, թե որ հաստատությունում ինչ ելանյութ է պահվում, կատարվել է ելանյութերի վերլուծություն, որակական գնահատում և ընտրություն։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2022 թ․դարձել էր Միջազգային կինոարխիվների ասոցիացիայի (FIAF) անդամ՝ ստանալով հնարավորություն մասնակցելու FIAF-ի ամենամյա գագաթնաժողովներին։ Կառույցն այս տարիներին լրջորեն զբաղվում է «Հայֆիլմի» ֆոնդերի թվայնացման աշխատանքներով․ ոչ միայն թվայնացվում, այլև համալրվում է պետական կինոարխիվը՝ Հայաստան են բերվում օտար աղբյուրներում պահպանվող հայկական ֆիլմերի եզակի նմուշների օրինակները։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին