Արեն Մկրտչյանը՝ «գողական ապերներից» ծեծ ուտելու լուրերի մասին. Դա իմ մասին չէ
ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հերքել է Ալավերդիում ծեծվելու մասին տեղեկությունները։
«Սիրելի հայրենակիցներ, Ալավերդիում տեղի ունեցած իմփիչմենթից հետո հայտնի ուժերը չեն կարողանում «մարսել» կատարվածը` փորձելով մամուլով մրոտել, արատավորել իմ բարի համբավը։ Եվ սա առաջին դեպքը չէ։
Ալավերդիում ես մեր սիրելի համաքաղաքացիներին, բոլորին, տվել եմ միմիայն սեր ու հարգանք, և նրանցից ստացել նույնը։ Մեր համայնքում բոլորը ճանաչում են ինձ, իմ ընտանիքը։ Չի ստացվելու նման էժանագին, ծիծաղաշարժ սուտը, կեղծիքը փաթաթել ինձ, դա իմ մասին չէ։
Սեր, համերաշխություն բոլորիս»,-գրել է նա։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը, վկայակոչելով իր բացառիկ տեղեկությունները, գրել էր.
«Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել:
Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա: Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ալավերդիում հայտնի կիսագողական Սանահինցի Արմենչիկը փոխքաղաքապե՞տ
- Ալավերդիում ոստիկանական «հեղաշրջման» միջոցով կենտրոնական իշխանությունը զավթեց տեղական իշխանությունը․ Սյուզաննա Ավետիսյան
- Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է.Արման Թաթոյան