Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրետակոծության տուժածների թիվը հասել է 40-ի
Բելգորոդի վրա ուկրաինական զորքերի զանգվածային հարձակումից հետո ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել խաղաղ բնակչության շրջանում հրդեհների և զոհերի 10 դեպքի մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը Telegram-ի իր ալիքում։
Գերատեսչությունում նշել են, որ միջադեպի վայր արագ ժամանել են ՌԴ ԱԻՆ ստորաբաժանումները։
«Հրդեհներն այժմ մարվել են, և բնակիչներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն»,-ընդգծել են նախարարությունից։
«Ուշադրություն, լուրեր» Telegram հեռուստաալիքի նախնական տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրետակոծության տուժածների թիվը հասել է 40-ի։
Հարակից հրապարակումներ`
- BBC. Ռուսաստանը մահացու մակարդակկի հարձակումներ է իրականացնում Ուկրաինայի քաղաքների վրա
- Լեհաստանի գլխավոր շտաբն Ուկրաինայից իր տարածք հասած հրթիռը համարում է ռուսական
- Բելգորոդում էժան ձվի համար հսկայական հերթեր են
- Բելգորոդում սեփական տան վրա ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին