Ֆորս-մաժոր. Հայտնի մերկ երեկույթից հետո ակումբը հետաձգել է ամանորյա ծրագիրը
Մոսկվայի «Մութաբոր» ակումբում հայտնիների մասնակցությամբ մեր երեկույթից հետո ակումբը հայտնել է, որ Ամանորի գիշերը նախատեսված երեկույթը հետաձգվում է։ Այն տեղի կունենա փետրվարի 17-ին։ Այս մասին գրումէ «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ֆորս-մաժոր։ Ակումբի վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով ամանորյա միջոցառումը հետաձգվում է փետրվարի 17-ին՝ պահպանելով ծրագիրը, արտիստների հիմնական կազմը»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Ամանորյա միջոցառումը նախատեսվում էր անցկացնել դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը։ Այժմ հաստատությունը տոմսեր գնած հյուրերին խնդրել է պահել դրանք փետրվարի 17-ին կայանալիք երեկույթին մասնակցելու համար:
Երեկույթի հաջորդ օրը անվտանգության ուժերը խուզարկություններով եկան Մութաբոր ակումբ և առգրավեցին տեսախցիկների ձայնագրությունները։ Անվտանգության ստուգումների պատճառով հյուրերը ստիպված են եղել հերթ կանգնել մուտքի մոտ, իսկ տոնն ինքնին ուշ է սկսվել։
Ավելի ուշ հաղորդվեց, որ ակումբը ստուգվում է ոստիկանության և Ռոսպոտրեբնադզորի կողմից։
Խնջույքից հետո դրա կազմակերպիչ Անաստասիա Իվլեևայի նկատմամբ հարկային ստուգում է սկսվել, բարոյական վնաս պատճառելու համար մեկ միլիարդ ռուբլու հայց է ներկայացվել։
«Մուտաբորում» տոնի մասնակիցներից մեկը՝ ռեփեր Վացյոն (Նիկոլայ Վասիլև), ով ակումբ էր եկել գրեթե մերկ, ձերբակալվել է 15 օրով։
Հարակից հրապարակումներ`
- Մերկ խնջույքից հետո խայտառակված Կիրկորովին ֆիլմում կփոխարինի «Слово пацана»-ի աստղը
- Իվլեևայի համարյա մերկ երեկույթի հետևանքները՝ համերգների չեղարկում, հարկայինի ստուգումներ, միլիարդ ռուբլու հայց, բազում ներողություններ
- Մոսկվայում «Մերկ երեկույթի» շուրջ կրքերը չեն հանդարտվում, արձագանքները նոր թափ են հավաքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան