BBC. Ռուսաստանը մահացու մակարդակկի հարձակումներ է իրականացնում Ուկրաինայի քաղաքների վրա
Առնվազն 30 մարդ է զոհվել Ուկրաինայում Ռուսսատանի կողմից հրթիռակոծության հետևանքով, որը, ըստ ուկրաինական կողմի, ամենամեծն է պատերազմի մեկնարկից ի վեր։
BBC-ն գրում է, որ ուրբաթ օրը Կիևին, Օդեսային, Դնեպրոպետրովսկին, Խարկովին և Լվովին Ռուսաստանի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 160 մարդ վնասվածքներ է ստացել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը «օգտագործել է իր զինանոցում առկա գրեթե բոլոր տեսակի զենքեր՝ հարվածելով տների և ծննդատան»:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ երբեք չեն տեսել միանգամից այդքան հրթիռների արձակում:
Ռազմաօդային ուժերի խոսնակն ասել է, որ Ռուսաստանը օգտագործել է հիպերձայնային, թևավոր և բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ X-22 տիպի, որոնք դժվար է որսալ։
«Մենք երբեք չենք տեսել, որ այսքան թիրախներ միաժամանակ խոցվեն»,- հավելել է նա։
Օդային ուժերը հայտնել են, որ 158 հրթիռներից և անօդաչուներից 114-ը խոցվել են:
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանի գլխավոր շտաբն Ուկրաինայից իր տարածք հասած հրթիռը համարում է ռուսական
- Գերմանիայի կառավարությունը հավատում է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային
- ՄՕԿ-ի նախագահ. Ուկրաինայի կողմից Օլիմպիական խաղերը բոյկոտելն աբսուրդ է
- Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի աշխատասենյակում «գաղտնալսման» սարքեր են հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան